Search
Close this search box.

Ի՞նչ ասեմ, սրանք կամ իրականում ապաշնորհ են, կամ էլ՝ գործակալ

Եթե արդեն խաղաղության պայմանագրի տեքստն եք համաձայնեցնում, ապա ինչու՞ եք փակել խաղաղության պայմանագրի լիիրավ կողմ հանդիսացող Ադրբեջանի լրատվական ռեսուրսները: Կամ էլ՝ եթե փակել եք, ապա ինչու՞ մինչև վերջ չեք փակել:
Ապշած եմ: Ինչպե՞ս կարելի այդքան ապաշնորհ լինել:

Ուրեմն, սրանք փակում են az դոմենն օգտագործող կայքերը, սակայն բաց են սոցիալական ցանցերը: Դրանից բացի՝ ո՞վ ասաց, որ ադրբեջանական լրատվական ռեսուրսները միայն az դոմենի տիրույթում են:
Ի՞նչ ասեմ, սրանք կամ իրականում ապաշնորհ են, կամ էլ՝ գործակալ:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան