Search
Close this search box.

Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած-սպանվածի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են Lexus, Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։