Search
Close this search box.

Այսօր Հայաստանի 18 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. Մասնակցում է 26 քաղաքական ուժ

Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան հետեւյալ մարզերում.

Արագածոտնի մարզ – Թալին, Ծաղկահովիտ, Ալագյազ

Գեղարքունիքի մարզ – Ճամբարակ

Լոռու մարզ – Գյուլագարակ, Ալավերդի,Լոռի բերդ, Տաշիր

Կոտայքի մարզ – Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ

Շիրակի մարզ – Անի

Սյունիքի մարզ – Սիսիան, Քաջարան

Վայոց Ձոր – Արենի, Եղեգիս

Տավուշի մարզ – Բերդ

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

ՀՀ 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:

Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝

1 թեկնածու 2 համայնքում – Ջրվեժ, Ճամբարակ.

2 թեկնածու 3 համայնքում – Տաշիր, Ակունք, Արենի.

3 թեկնածու 7 համայնքում – Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ.

4 թեկնածու 3 համայնքում – Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.

5 թեկնածու 1 համայնքում – Թալին.

7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան: