Search
Close this search box.

Նոր տեղեկություններ են ստացվել Ջերմուկից

Ջերմուկի ուղղությամբ թշնամին կիրառել է ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը։

«Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով հրետանային կրակի, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների աջակցությամբ, նախահարձակ գործողությունների է դիմել»,-գրել է նա և քիչ ուշ ավելացրել ևս մեկ գրառում՝ նշելով.

«Ջերմուկի ուղղությամբ թշնամին ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին»։