Search
Close this search box.

Մակրոնը կոչ է արել հարգել հրադադարը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ կայացած հեռախոսազրույցից հետո, կոչ է արել հարգել հրադադարը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստ է Ալիևի հետ քննարկել իրավիճակը և պատրաստ է ներգրավվել՝ կարգավորելու հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերը՝ բացառապես բանակցությունների միջոցով: