Search
Close this search box.

Անկարան Երևանին կոչ է անում «կենտրոնանալ Բաքվի հետ բանակցություններում»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք քննարկել ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին Հայաստանի սադրանքները։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները և կենտրոնանա խաղաղ բանակցությունների և Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում համագործակցության վրա», -Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։