Search
Close this search box.

Կենսաթոշակային հետվճարային համակարգին միացավ ևս մեկ բանկ

Կենսաթոշակային հետվճարային համակարգին միացել է նաև «Ակբա» բանկը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Մեր քաղաքացիներն արդեն ակտիվորեն անկանխիկ գործարքներ կարող են անել նաև «Ակբա» բանկի քարտերով, որովհետև կենսաթոշակառուների մեծ հատված սպասարկվում էր հենց«Ակբա» բանկի կողմից»,– ասաց նախարարը։

Նշենք, որ «Ակբան» կենսաթոշակային նոր համակարգին միացած հայաստանյան 4-րդ բանկն է։

Մինչ այդ հետվճարների ծրագրին միացել էին հայաստանյան կենսաթոշակներ վճարող 12 բանկերից միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը»– «Արդշինբանկը» և «Հայբիզնեսբանկը»։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։