Search
Close this search box.

«Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարևանի վրա. կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Ծառուկյանի կողմից վարույթ նախաձեռնվել օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ահազանագ է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Գևորգ Խ-ն և 66-ամյա Ռուբիկ Կ-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը Անդրանիկի փողոցի 29 հասցեի դիմացի այգում Ռուբիկ Կ-ն, նրա որդին՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Կ-ն և Գևորգ Խ-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Դավիթ Շ-ի և 18-ամյ Էդիկ Շ-ի հետ, որի արդունքում Գևորգ Խ-ն և Ռուբիկ Խ-ն ստացել են նշված վնասվածքները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ «Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարևանի վրա։