Search
Close this search box.

Կնոջ վիզը կտրած 46-ամյա մարդասպանը ձերբակալվեց․ ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում

Կոտայքի մարզի Արզական և Բալահովիտ գյուղերում երկու անձանց սպանած 46-ամյա Զորիկ Մելքոնյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Օգոստոսի 27-ին Մելքոնյանը տանը սպանել է իր կնոջը՝ պարանոցը կտրելով, ապա մտել հարևանի տուն ու դանակով հարվածներ հասցրել հարևանին և նրա կնոջը։ Դրանից հետո՝ օգոստոսի 30-ին, նա Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Իսկ մինչ այդ Մելքոնյանը, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը, պահանջել է գումար և սննդամթերք:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի, Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ին, ժամը 03.15-ին, Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել»,– ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նա հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին, և 34-ամյա Սոս Գ.ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: