Search
Close this search box.

Ինչ են խնդրել եվրոպացի առաջնորդները Զելենսկուց

ԵՄ երկրների ղեկավարները անհաջող փորձել են համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ երկրում ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Այս մասին «Ուկրաինսկայա Պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յուշչենկոն։

«Եվրոպայից, անուններ չեմ նշի, բայց խմբերով Կիև ժամանեցին նախագահներ ու վարչապետներ՝ նախագահ Զելենսկուն մեկ ուղերձ հղելու նպատակով. «Նստի՛ր սեղանի շուրջ, հետո կհասկանանք ինչն ինչոց է»,-ասել է Յուշչենկոն:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախկին նախագահը բացառել է այն հավանականությունը, որ Կիևը կհամաձայնի իրավիճակի դիվանագիտական լուծմանը: