Search
Close this search box.

Դանակահարություն Աշտարակում

Հունվարի 8-ին, ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 22/Բ շենքի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1997թ. ծնված Գուրգեն Զ-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1995թ. ծնված Գագիկ Հ-ի գոտկային հատվածին` պատճառելով վնասվածք:
Նույն օրը, ժամը 00.50-ին, Տիգրան Մեծի փողոցից Գուրգեն Զ-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: