Search
Close this search box.

«Միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է». Դավիթ Խաժակյան

«Մտածե՞լ եք արդյոք՝ ի՞նչ է լինելու հանրային տրանսպորտի հետ վառելիքի և քսայուղերի կտրուկ թանկացման արդյունքում։ Միջքաղաքային տրանսպորտի ուղևորավարձի թանկացումը կարծում եմ անխուսափելի է, իսկ Երևանում խնդիրն այլ է… Նոր տրանսպորտային ցանցի ներդրմանն ընդառաջ սակագնի վերանայումը քիչ հավանական է, իսկ գծերի փակվելը՝ ամենահավանական սցենարը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հունվարի 19-ին պատրաստվում է երթ անցկացնել ընդդեմ թանկացումների։