Search
Close this search box.

Ուկրաինան անցավ վճռորոշ հարձակման

Ուկրաինայի «Կախովկա» զորքերի օպերատիվ խումբը տեղեկացնում է, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 29-ին Խերսոնի շրջանում «ճեղքել են պաշտպանության առաջին գիծը»։

Կախովկայի խմբից պնդում են, որ մարտերի ընթացքում ինքնահռչակ ԴԺՀ-ի 109-րդ գունդը նահանջել է դիրքերից, ինչպես նաև ռուս դեսանտայինները, որոնք աջակցություն են ցուցաբերել ԴԺՀ-ի ստորաբաժանումներին։

«Հարավ» հրամանատարության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել Ուկրաինայի հարավում։

Կախովկայի օպերատիվ խումբը նաև հայտնել է, որ HIMARS բազմակի հրթիռային կայանքները ոչնչացրել են Ռուսաստանի բանակի կողմից օկուպացված Խերսոնի շրջանի Դնեպրով անցնող գրեթե բոլոր խոշոր կամուրջները։ Ռուսական բանակը կտրվել է Ղրիմի տարածքից զենքի ու անձնակազմի մատակարարումից։ «Ուկրաինայի համար սա փայլուն հնարավորություն է՝ վերադարձնելու իրենց տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ։