Search
Close this search box.

Ով է կանգնած ռուսական բազաների և զինամթերքի պահեստների վրա հարձակումների հետևում․ CNN-ի բացահայտումը

Ուկրաինան հաջողությամբ կիրառում է դիմադրության մեթոդը, որը մշակվել է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի կողմից, որպեսզի հակահարված տան Ռուսաստանին՝ նրա գերազանցող բանակով, գրում է CNN-ը՝ վկայակոչելով իր ամերիկացի և եվրոպացի զրուցակիցներին։

Դիմադրության հայեցակարգը, ըստ նրա, մշակվել է 2013-ին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի 2008 թ․ պատերազմից հետո։

Իմաստն այն է, որմշակվի դիմադրության պլան ոչ միայն զինվորականների, այլեւ քաղաքացիական բնակչության մասնակցությամբ։ Նրանց գործողությունները պետք է համակարգված լինեն։

«Նրանք [ուկրաինացիները] օգտագործում են բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ հաճախ ոչ ավանդականները՝ խաթարելու ռուս զինվորականների ջանքերը», – ասում է պաշտոնաթող գեներալ Մարկ Շվարցը, ով դոկտրինի մշակման ընթացքում ղեկավարել է Եվրոպայի հատուկ գործողությունների հրամանատարությունը: Նա սա համարում է հզոր ռազմական տերությանը հաղթելու արդյունավետ միջոց:

CNN-ի տրամադրության տակ զեկույցում Ուկրաինայի իշխանությունները խոստովանում են, որ ռուսական բազաների և զինամթերքի պահեստների վրա հարձակումների հետևում կանգնած է Կիևը։ Սրանք հարձակումներ էին ռուսական զորքերի խոչ թիմունքում՝ ԱՄՆ-ի ու դաշնակիցների տրամադրած զենքի հասանելիությունից դուրս։ Պայթյունների տեսանյութում տեսանելի չէին ոչ հրթիռներ, ոչ էլ անօդաչու սարքեր, հիշեցնում է CNN-ը, իսկ Ռուսաստանը Ղրիմի Ջանկոյում վերջին պայթյունը որակեց դիվերսիա։

Ներխուժման սկզբում Ուկրաինայի կառավարությունը ստեղծեց մի կայք, որտեղ նկարագրված էին տարբերակներ՝ բոյկոտի զանգվածային միջոցառումներ, գործադուլներ և նույնիսկ երգիծանքի և հումորի օգտագործման տարբեր եղանակներ: Նպատակն է խաթարել օկուպացված տարածքները կառավարելու ռուսամետ իշխանությունների կարողությունը, ինչպես նաև հիշեցնել բնակչությանը Ուկրաինայի ինքնիշխանության մասին։

Ռուսական տանկերին ուկրաինական հարվածների տեսագրությունները, որոնք փոփ կամ ծանր մետաղի սաունդթրեքի վրա են, դարձել են վիրուսային, ինչպես նաև ուկրաինացի զինվորների՝ թափառող կենդանիներին փրկելու կադրերը: Դիտավորյալ, թե ոչ, սա նույնպես դառնում է դիմադրության մի մասը՝ թույլ տալով Ուկրաինային ձևավորել արևմտյան լրատվամիջոցների վերնագրերն իր օգտին, ասում է CNN-ը:

Դիմադրության առաջնագծում նախագահ Վլադիմիր Զելենսկին է, ով ուշ գիշերային տեսաուղերձներով և հաճախակի միջազգային ելույթներով թույլ չի տալիս, որ հակամարտության հանդեպ մարի ուշադրությունը: