Search
Close this search box.

8։30-ին ադրբեջանական ջոկատը մտել է Բերձոր, նկարահանել 3 բնակավայրերին տիրանալու զեկուցումը, հեռացել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Բերձորը, Աղավնոն ու Սուսն այլևս մերը չեն։ Հիմա այնտեղ ոչ հայեր կան, ոչ ադրբեջանցիներ։

Օգոստոսի 26-ի առավոտյան 8։30-ին ադրբեջանական մի ջոկատ մտել է Բերձոր, նկարահանել հայկական 3 բնակավայրերին տիրանալու զեկուցումը և հեռացել։

Հիմա Լաչինի գործող միջանցքում` Բերձորում, Աղավնոյում և Սուսում միայն ռուս խաղաղապահներն են։

Հայերը կշարունակեն օգտվել այդ ճանապարհից մինչև ամբողջությամբ պատրաստ լինի նոր ճանապարհը։ Դա օրերի հարց է»։