Search
Close this search box.

Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում. Սեֆիլյանի կոչը

«Քաղաքացիական հասարակությու՛ն

Ակտիվ քաղաքացինե՛ր

Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:

Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի եւ ծույլ հանգստի ընթացքին անձնատուր:

Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան եւ հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր:

Հիմա էլ նույն անտարբերությունն է …

Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել եւ ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ:

Միթե՞ հասել ենք գիտակցության մթագնման եւ արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է:

Տղաներն իրենց արարքով, իրենց գործով են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն սիրելի ժողովրդի, մինչդեռ դրա փոխարեն ի՞նչ են ստանում:Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում:Սթափվելու եւ կրավորական թմբիրից դուրս գալու ժամանակն է»: