Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Բերձորի միջանցքի անցակետերը

Բերձորի (Լաչինի) միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահները պատրաստվում են վերատեղաբաշխման գործընթացին:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս պահին ընթանում են այդ հատվածում անցակետերի ապամոնտաժման աշխատանքները, ինչից հետո ՌԴ խաղաղապահ զորակազմը փոխելու է տեղակայման վայրը:

Հավելենք, որ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Բերձորի (Լաչինի) միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման, արդեն պատրաստ է։ Բացի այդ, աշխատանքներ են ընթանում ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածում։