Search
Close this search box.

Այսօր ՌԴ-ն նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ոչ միայն արդեն վայնասունի,այլ Սուրմալույի աղետի մասին կոնկրետ արված հայտարարությունների մասով

Մեր դաշնակից Ռուսաստանի դեմ Հայաստանի մեդիադաշտում`մասնավորապես սոցցանցերում առաջին անգամը չէ,որ հակառուսական վայնասուն է բարձրացվում հստակ ծրագրով:
Ինչպես գիտեք այսօր ՌԴ նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ոչ միայն արդեն վայնասունի,այլ Սուրմալույի աղետի մասին կոնկրետ արված հայտարարությունների մասով:

Բևեռ կոչվող հակառուսական որջից հնչած հայտարարությունները օրինակ ի՞նչ են:Արևմտյան քաղաքականությունը սպասարկող հակառուսական առաջամարտիկներ,որոնց նպատակն է պոկել ՀՀ ՌԴ-ից,ինչի հետևանքները դուք երևի պատկերացնում եք:Դրանք նույնիսկ ռուսերեն են գրում իրենց զառանցանքները,որ ռուսները կարդան,բայց այստեղ կարևոր է ՀՀ իշխանությունների լռությունը այս մասով,ինչը և պետք է պարզվի և դուրս գա ջրի երես:

Ով կողմ է ՀՀ-ՌԴ բարեկամությանը,դաշնակցային հարաբերություններին վերը նշված խմբավորման կողմից որակվում է որպես Կրեմլի գործակալ իսկ երբ իրենք բացահայտ սպառնում են մեր միակ ռազմավարական դաշնակցին,որը այսօր մեր անվտանգության երաշխավորն է և մեր դարավոր բարեկամը դա իրենց պատկերացմամբ նորմալ է և հայրենասիրություն:
Հիմա երկու բառ նոտայի մասով:

Եթե դաշնակից պետության հետ խնդիրները դիվանագիտական խողովակներով և բարեկամաբար լուծել չի ստացվում սկսվում են նոտաների գործի դնելու գործողությունները,ինչը արդեն վկայում է,որ Հայաստանի իշխանությունը արդեն ռուսներին հասցրել է այն կետին,որտեղ այլևս նոտաներով են խոսելու:Սա հենց Արևմուտքի ցանկությունն է,ինչը մոտեցնում է ՌԴ որպես ՀՀ դաշնակից լինել չլինելու ,վերանայումներ անելու իրենց բաղձալի երազանքին:

Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է և ես դատապարտում եմ նման ստոր ցնդաբանությունների տարածումը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից