Search
Close this search box.

Հայտնի է` երբ կկայանա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։

«Հայաստանի հետ հինգերորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ գործընթացը փխրուն է, անհրաժեշտ է հասնել հաստատուն խաղաղության», – հայտնել է հեռուստաալիքը։

Նշվում է նաև, որ Թուրքիան դեմ է հանդիպման՝ երրորդ երկրում անցկացմանը։

«Դա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի այն անցկացնել երրորդ երկրում», – աղբյուրի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։