Search
Close this search box.

Աղավնոյի բնակիչները 18 օր ունեն գյուղից հեռանալու համար. պատերազմից հետո նոր դպրոց ու մանկապարտեզ սարքեցին գյուղում ու հիմա տալիս են ադրբեջանցուն

Աղավնոյի բնակիչները 18 օր ունեն գյուղից հեռանալու համար:
Խաղաղապահները գնալու են, ադրբեջանական զինուժը մտնելու է Աղավնո: Արցախի տարածքային կառավարման նախարարն է Ասյա Առուստամյանին ու նրա համագյուղացիներին հանդիպման կանչել ու հայտնել լուրը: Հանդիպումից առաջ էլ պարզ էր, թե ինչ են լսելու:

Գյուղի հրատապ տարհանման հարցն առաջացավ Լաչինից հեռանալու Բաքվի պահանջից հետո: Միջանցքը փակվելուց հետո Աղավնոն հայտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Մինչև այս Արցախի նախագահը հայտարարում էր, թե բանակցում են Աղավնոյի համար:

Գյուղապետը զարմացած է, եթե պիտի հանձնեին, այս ինչ շինարարություն սկսեցին պատերազմից հետո, ինչու նոր դպրոց ու մանկապարտեզ սարքեցին ու հիմա տալիս են ադրբեջանցուն․․․