Search
Close this search box.

Ինչ է ասել ՌԴ խաղաղապահների հրամանատարը՝ արցախցի գործիչներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի հասարակական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը բացատրել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, ինչպես նաեւ վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար»,- ասված է Արցախում ռուս խաղաղապահների Telegram ալիքում հրապարակված հաղորդման մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Արցախում իրավիճակը լարված է եղել։ Երեկ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ–ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 14 վիրավոր։