Search
Close this search box.

ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը

Բաքուն սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգության ապահովման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը. ներկայումս այն Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի սեփական ուժեր անվտանգության ապահովման համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի կարգով չի լուծվում։ Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից», – նշել է նա՝ մեկնաբանելով Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։