Search
Close this search box.

ՏԱՐԱԾԵԼ․ Յուրաքանչյուր հերոսի պատմություն տեղ կգտնի այս մատյանում․ Ի՞նչ է պետք

Ընկերներ, նախաձեռնություն ունեմ, ձեր օգնությունն է պետք….
Գրեթե 2 տարի(2 ամսից) առաջ սկսված որոտը խլեց 5000-ից ավելի անմեղի կյանք։
Ու արդեն 2 տարի ապրում ենք՝ փորձելով ապրել։

Ու պարտքի մի զգացողություն անդադար խեղդում է ինձ ու այն վերացնել հնարավոր չէ։ Բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է գոնե իմանալ ու հավերժացնել Անմահների հիշատակը։
Իմ հերոս Արսենի ու Արսենների մասին պիտի իմանան բոլորը, այդ թվում՝ մեր երեխաները՝ վաղվա մեր ապագան։
Այո՛, հայտնի դերասանների, բլոգերների ու տիկտոկերների անունները իմանալուց առաջ նրանք պարտավոր են իմանալ այն անմահներին, ում շնորհիվ այսօր ապրում են։

Ու որոշեցի գրել։ Գրել մի մատյան, որտեղ ներկա-բացակա կանեմ, որտեղ կլինեն ներկա և հավերժ ներկա։
Գլխումս մտահեղեղ է։ Փորձեմ գրելով դասակարգել մտքերս։
․Գիրքը հերոսների անունները չի ներառելու այբբենական կարգով, այլ լինելու է ըստ հերոսանալու շրջանների(Շուշի, Հադրութ…)
․Քանի որ յուրաքանչյուրի համար ցանկալի կլինի, որ առաջինը լինի իր հերոսը, այդ պատճառով գրքի 2 էջերը կլինեն ազատ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա զետեղել կարևորագույնը այնտեղ։
Ի՞նչ է պետք.

Հերոսների(և անմահացած, և վիրավոր, և մեր կողքին) պատմությունները ուղարկել ինձ, միայն թե պետք է չլինի միայն լալահառաչ պատմություն։ Պիտի ամեն կերպ ավահովենք հույսը լույսի նկատմամբ։
․Խնդրում եմ, որ նշվի իր մանկության, երազանքների, հետաքրքրությունների, սիրած ուտեստների, զվարճալի դեպքերի մասին։ ․․
․Անհրաժեշտ է կցել նաև 3 նկար, որոնցից մեկը լինի մանկության տարիքի, մյուսները՝ երիտասարդության(եթե զինվորական հագուստով լինի, շատ ավելի լավ):

Ինձ պետք է հավաքագրել ու խմբագրել այդ պատմությունները ու հասանելի դարձնել ավելի մեծ լսարանի։
Գիտեմ, որ շատ է գրվել այդ մասին, բայց….
Գիտեմ, որ բոլորի մասին գրել հնարավոր չէ, բայց….
Գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց….
Ես պատրաստ եմ ու ես մենակ չեմ։
Պատմությունները կարող եք ուղարկել իմ ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին կամ իմ էլ. հասցեին՝ [email protected]։
Շնորհակալ կլինեմ, եթե տարածեք գրառումը, որպեսզի հասնի հասցեատերերին։
Խոնարհումս հերոսածին ընտանիքներին։

Լիլիթ Գալստյան