Search
Close this search box.

Երկու արդարացում, երկուսն էլ՝ լկտի ՍՈՒՏ. ՊՆ նախկին փոխնախարար

ՊՆ նախկին փոխնախարար ԱՐտակ զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կապիտուլյանտները հիմար թութակի պես շարունակ կրկնում են «…Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայմաններ չկա´ն»:
Սրանք քանի որ հանդես են գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, հետևաբար իրավունք ունեն նման էշություն դուրս տալու: Թուրքական պաշտոնյաները մեռան ասելով, որ մինչև Հայաստանը չլուծի հարցերը Ադրբեջանի հետ, հայ-թուրքական հարաբերությունները առաջ չեն շարժվի: Այլ կերպ ասած՝ մինչև ազերիները գոհ չլինեն և չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծվի:

Հիմա եթե թուրքերի ասածը նախապայմաններ չեն, բա ի՞նչ են: Իսկ գուցե հենց դա՞ է հայկական ազգանուն կրող նիկոլապատկան թուրքերի երազանք:
Կապիտուլյանտների հաջորդ կեղծ արդարացումն այն է, որ իբրև թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել ադրբեջանցիների ու թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Տո ստի …… ……., թե այդպիսի ձևակերպում ունի ձեր մանդատը: Մի հատ էն մուրճ ճոճողին հարցրեք, տեսեք նա քարոզարշավի ժամանակ երբև ասե՞լ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու է Հայաստանի ստորացման ու երկրորդ կապիտուլյացիայի հաշվին:

Ժողովուրդը ձեզ ստորացման ու պետականության կորստի մանդատ չի տվել:

Կապիտուլյանտները հեշտ սովորել են անմեղ ժողովրդին չհասկացող զանգվածի տեղ դնել ու իրենց դավաճանական էշն առաջ քշելը:
Դավաճանի համար սրբություններ չեն լինում, դա հայտնի փաստ է: Բայց մեր երկրում միլիոնավոր նորմալ, գիտակից մարդիկ կան, ու չհամարձակվե´ք ձեր հերթական ստոր դավաճանությունը ժողովրդի անունից իրագործել ու քողարկվել: Այնպես, ինչպես ստոր դավաճանությամբ հանձնված Արցախը փորձում եք բանակի սպայակազմի ու ազատամարտի տղերքի անուններով մաքրել: