Search
Close this search box.

Միկա Բադալյանը բանտախցից տեղափոխվեց հիվանդանոց

Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։
Բաբայանի խոսքով` Միկա Բադալյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել։

«Որոշ հանգամանքներ պարզելուց հետո առավել մանրամասն կխոսեմ այդ ամենի մասին»,–հավելել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։