Search
Close this search box.

Պաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գրիգոր Ներսիսյանին 2022 թվականի հուլիսի 19-ից ազատել գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնից»: