Search
Close this search box.

ՄԻՊ–ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի մասին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։

Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։

Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»։