Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Գազելը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 կառավարման կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյողում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, գյուղի Ալիկ Սարգսյան փողոցի թիվ 32 տան դիմաց կայանված, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գրիշա Կարապետյանին պատկանող Գազել մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։