Search
Close this search box.

Գրեթե ամեն օր օպերատիվ տեղեկություններ եմ ստանում ԵՊՀ-ից

ԵՊՀ-ն դառնալու է NASA-ի գործընկերը և Մարս ուղևորվի:
Գրեթե ամեն օր օպերատիվ տեղեկություններ եմ ստանում ԵՊՀ-ից: Այսօր ևս շատ մտահոգիչ տեղեկություն ստացա, այն է՝ ԵՊՀ-ն դառնալու «Starmus»-ի լիարժեք գործընկերը և մասնակցելու է վերջինիս կազմակերպած «Starmus festival VI. 50 տարի Մարսի վրա» միջոցառմանը:

Այսպես շարունակվելու դեպքում, օրերից մի օր էլ ԵՊՀ-ն՝ Թուրքիայի համաձայնությամբ, NATO-ի գործընկերը կդառնա, այնուհետև՝ NASA կմտնի և վերջապես՝ Մարս կուղևորվի: Կա մի վարկած ևս՝ ԵՊՀ-ն կմնա իր տեղում և համատիեզերական հյուրանոցի կարգավիճակում Մարսից, Վեներայից և Յուպիտերից տուրիստներ կընդունի: Դե, մինչ այդ էլ Հիսուս Քրիստոսի արձանն արդեն կառուցված կլինի:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից