Search
Close this search box.

Գևորգ Պետրոսյանի եղբայրը` դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկներին չի ենթարկվել. նրան բերման են ենթարկել

Դատախազը պարեկներին չի ենթարկվել. նրան բերման են ենթարկել

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն վերջինս չենթարկվելով պարեկների հորդորին՝ մեքենան վարել է մինչև իր տուն:

«Իր տունը գտնվում է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում: Այս թաղամասի տների մի հատվածը Կոտայքի տարածքի մեջ է մտնում, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գործը վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Էդգար Պետրոսյանը ձերբակալված չէ»,-ասաց նա: