Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը մերժեց Հայաստանի պահանջը․ ինչ է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարարը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը Հայաստանը պահանջել է, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն սահմանամերձ շրջաններից, սակայն Ադրբեջանը մերժել է.

«Սահմանների սահմանազատումը բարդ և երկարատև գործընթաց է։Ես մի կետ նշեմ՝ մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջում էր զորքերը դուրս բերել սահմանային շրջաններից, բայց Ադրբեջանը դրսևորեց սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։