Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք քեզ սիրում ենք, Հայաստան»․ 50 Cent-ի երեւանյան թեժ համերգը՝ Հրազդան մարզադաշտում

Տարվա ամենաանիրական թվացող իրադարձությունը դարձավ իրականություն․ 50 Cent-ն անմոռանալի դարձրեց «ՀԱՅԱ» փառատոնն իր առաջին երեւանյան համերգով, որը կայացավ այսօր՝ հուլիսի 1-ին, Հրազդան մարզադաշտում՝ համախմբելով շուրջ հազարավոր հանդիսատեսի՝ Հայաստանից եւ արտերկրից։

Աշխարհահռչակ ռեփերը Հայաստան էր ժամանել Greenlight Gang Tour-ի շրջանակում։

Աստղային երաժիշտի համերգը բացեցին 3.33 եւ «Մի քանի հոգի» խմբերը, ելույթ ունեցավ նաեւ ամերիկաբնակ հայ ռեփեր R-Mean-ը։

50 Cent-ը բեմում հայտնվեց նախատեսվածից մոտ կես ժամ ուշացումով ու արժանացավ ջերմ ընդունելության։

Ռեփերը ոգեւորված էր հայաստանյան իր այցով․ «Մենք քեզ սիրում ենք, Հայաստան»,-խոստովանեց նա։

Երգիչը երգեց մոտ 1,5 ժամ՝ ներկայացնելով իր լեգենդար հիթերը, որոնք ընդունվում էին բուռն արձագանքներով ու բացականչություններով։ Համերգը բացառիկ դարձավ նաեւ G-Unit բենդի հետ համատեղ ելույթներով։ Հրազդան մարզադաշտում վաղուց այսքան թեժ չէր եղել։ Համերգի ամենակրակոտ մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտո եւ վիդեո ռեպորտաժներում։

Ինչ վերաբերում է «ՀԱՅԱ» փառատոնին, այն այսքանով չի ավարտվում։ Հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտում սպասվում է Led Zeppelin Symphonic բացառիկ նախագծի համերգը։ Փառատոնի ամառային համերգաշարերի մեկնարկը տրվել էր հունիսի 25-ին՝ ֆրանսիացիա հայտնի երգչուհի ZAZ-ի հայաստանյան առաջին մենահամերգով։