Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչպես է անցել ԱԺ խորհրդի հերթական նիստը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը: ԱԺ խորհրդի նիստերը փակ են, դրանց կարող են մասնակցել միայն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի ներկայացուցիչները: ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Արա Սաղաթելյանը ցանկանում է էապես վերակազմավորել ԱԺ աշխատակազմի աշխատանքը:

Նախապես որոշված է եղել, որ պետք է լուծարվեն ԱԺ բոլոր վարչություններն ու բաժինները, ԱԺ աշխատակազմը պետք է ատեստացիա անցնի, և միայն ատեստացիա անցած աշխատակիցներից ձևավորվի անհամեմատ ավելի փոքր թվաքանակով պրոֆեսիոնալների թիմ, որը կկարողանա որակով և արդյունավետ իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Բայց ԱԺ խորհուրդը այս հարցը հետաձգել է մինչև հաջորդ տարեվերջ՝ պայմանով, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները պետք է համակարգեն վարչությունների աշխատանքը»:

Մանրամասը թերթի՝ այսօրվա համարում: