Search
Close this search box.

Երևանում թալանել են «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 225-ին Երևանում կատարված բնակարանային գողության փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 33-ամյա Էդգար Թորոսյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան մուտքի դռան փականը, մտել բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր և նոութբուք-համակարգիչ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Թորոսյանը «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչն է։