Search
Close this search box.

Փարաքարում մեքենայի մեջ պայթյուն է հնչել․ կա զոհ

Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 11։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ըստ նախնական տեղեկությունների, նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։