Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչու Սերժ Սարգսյանը ոգեւորեց խորը դեպրեսիայի մեջ հայտնված Կարեն Կարապետյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ դրվատանքի խոսքեր հնչեցրեց կառավարության հասցեին: Մասնավորապես՝ նա գոհունակությամբ նշեց, որ այս տարի տնտեսական աճը կարող է անցնել 6 տոկոսը, իսկ արտահանումը առաջին անգամ անցել է 2 մլրդ դոլարի շեմը:

Նախագահը նման ձեւով իր հրապարակային աջակցությունն էր հայտնում կառավարությանը եւ անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին, ով, մեր տեղեկություններով, խորը դեպրեսիայի մեջ էր հայտնվել ՀՀԿ-ական պատգամավորների այն հայտարարություններից, թե վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանից բացի, որեւէ մեկին չեն ուզում տեսնել:

Սերժ Սարգսյանին պետք էր ոգեւորել Կարապետյանին, քանի որ Կարապետյանի գործունեության նախկին փորձը աչքի առաջ ունենալով՝ կարելի էր մտածել, որ նա ընդունակ է անակնկալ քայլերի: Օրինակ՝ նա կարող է վերցնել եւ հրաժարական տալ Ամանորից առաջ՝ շատ ծանր վիճակի մեջ դնելով թե՛ իշխանությանը ընդհանրապես, թե՛ նախագահ Սարգսյանին անձնապես: Իսկ դա այնքան էլ անհավանական չէ, եթե հիշենք, որ 2011թ. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց այն պահին, երբ Երեւանում ընթանում էր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հավաքը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: