Search
Close this search box.

«Իրավունք». «Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում

«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունում կոնֆլիկտ է հասունանում։

Մեր աղբյուրի վկայությամբ՝ կուսակիցները դժգոհ են իրենց առաջնորդից, քանզի քաղաքականության հետ առնչվող որեւէ գործերի փոխարեն նրա ուշքումիտքը կուսակիցներին «Հայասիի» արտադրանքը իրացնելու գործին լծելն է։ Վերջիններս էլ այդ հարցում սկսել են թերանալ եւ խուսափել, ինչը եւ հանգեցրել է շրջանառության անկմանը, «Հայասին» այլեւ չի մտնում ՀՀ առաջին հազար հարկ վճարողների ցանկ»։

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: