Search
Close this search box.

Եթե ժամանակին այսօրինակ ձայնագրություններ հրապարակվեին, ապա Արցախ ու Արծվաշեն չէինք կորցնի, հազարավոր զոհեր չէինք ունենա

Կարդում եմ Վարդազարյան Ռուբենի և Ջհանգիրյան Գագիկի զրույցի ձայնագրության վերաբերյալ կարծիքներ: Ողբալի է Հայաստանի տարածքում բնակվողների վիճակը: Գնահատականը՝ դեգրադացում:

Ուրեմն, վերջիններիս (նրանց զգալի հատվածին) չի հետաքրքրում ձայնագրության իմաստը, չի հուզում ձայնագրությամբ բացահայտված դատական համակարգում տիրող իրավիճակը, երկրի ապագան: Նրանք քննարկում են, ձայնագրողի ճիշտ կամ սխալ լինելը: Թե բա ձայնագրելը սխալ է: Բա ճիշտը ո՞րն է: Արցախ ու Արծվաշեն հանձնե՞լը: Հազարավոր զոհե՞րը: Կորսված Հայրենի՞քը: Մահացող ա՞զգը:

Ի դեպ, եթե ժամանակին այսօրինակ ձայնագրություններ հրապարակվեին, ապա Արցախ ու Արծվաշեն չէինք կորցնի, հազարավոր զոհեր չէինք ունենա, Հայաստանում էլ՝ Ազգ, այլ ոչ գողականներից և ջայլամներից կազմված բնակչություն կապրեր:

Իսկ Վարդազարյան Ռուբենի սխալն այն է, որ ձայնագրության հրապարակումն ուշացրել է և այն պայմանավորել է տարատեսակ (այդ թվում անձնական) բնույթի հանգամանքներով:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան