Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Գերճշգրիտ զենքերով ոչնչացվել է Կրեմենչուգում և Լիսիչանսկում նավթի վերամշակման և պահեստավորման տեխնիկական օբյեկտները, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի հրետանային և ականանետային ստորաբաժանումների 12 կրակակետեր, այդ թվում՝ ԴԺՀ-ում «Գրադ» ՀԿՌՀ-ի չորս դասակ։

Օպերատիվ – մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 160 ազգայնականի։ Խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 62 տարածք, «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգը, ռազմական տեխնիկան և սպառազինությունը` ԼԺՀ-ում։

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Խերսոնի մոտ խոցել են ուկրաինական Սու-25 ինքնաթիռ, ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Բայրաքթար-TB2։ Նրանք նաև որսացել են չորս ուկրաինական «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներ և 24 «Ուրագան» հրթիռներ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում և Խարկովի մարզում:

Հրթիռային զորքերը և հրետանին խոցել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 180 տարածք, 16 հրամանատարական կետ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի հրետանային և ականանետային ստորաբաժանումների 32 կրակակետեր, մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 310 ազգայնականների։