Search
Close this search box.

Քննարկում ենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու և վարչական պաշտոններից հեռացնելու հարցը․ ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ-ում խորհրդարնական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղա Արթուր Հովհաննիսյանը ասաց, որ խմբակցությունում քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։

«Նման քննարկում կա, այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այս հարցի շուրջ ՔՊ-ական պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն, վերջնական որոշում դեռ չկա։

Հովհաննիսյանը հաստատեց, որ քննարկում են նաև ընդդիմադիրներին վարչական պաշտոններից հեռացնելու հարցը։