Search
Close this search box.

«Դուք եք այդպես համարում». Ռոբերտ Քոչարյանը` նպատակից հետ կանգնելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե «Դիմադրություն» շարժումը հետ է կանգնում իր առջև դրած նպատակից։ Քոչարյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում էր, որտեղ «Դիմադրություն» շարժումը հանրահավաք էր իրականացնում։

Հայտնել էինք, որ Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր` վաղվանից Ֆրանսիայի հրապարակից վրանները կհանեն` ընդդիմությունը փոխում է պայքարի մարտավարությունը։
Լրագրողները հետաքրքրվեցին երկրորդ նախագահից, թե արդյոք ընդդիմադիրների քայլերը ենթադրում են, որ հետ են կանգնում պայքարից։
«Դուք եք այդպես համարում»,–ասաց Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։