Search
Close this search box.

«ԱՊՊԱ չունենալու համար տուգանքը կնվազեցվի». նոր նախագիծ

Հայաստանում անհրաժեշտ է 2-4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ չունենալու տուգանքները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 14-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Գործող օրենսդրությամբ ոստիկանությունը պարտավոր է տուգանել ԱՊՊԱ-ի ապահովագիր չունեցող մեքենայի տիրոջը 5 հազար դրամ յուրաքանչյուր 10 օրվա համար, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ տարեկան՝ այն դեպքում, եթե մեքենան չի օգտագործվում։ «Առանց ԱՊՊԱ-ի երթեւեկելու ժամանակ վարորդը ստիպված է վճարել նաեւ միանվագ տուգանք 100 հազար դրամի չափով»,- հիշեցրել է Խաչատրյանը։

Պատգամավորը նպատակահարմար չի համարել տուգանքների լրիվ չեղարկումը։ Նրա կարծիքով՝ դրանք պետք է մեղմել եւ ավելի համարժեք դարձնել։ «Առանց տեխզննման երթեւեկելու տուգանքը կազմում է ընդամենը 20 հազար դրամ, չնայած այդ խախտումն ավելի լուրջ է համարվում, քանի որ մեքենան, որի ղեկը կամ արգելակները ստուգված չեն, պոտենցիալ վտանգավոր է ճանապարհին։ ԱՊՊԱ չունենալն ինքնին, այլ խախտումներ չլինելու դեպքում, նույնպես անթույլատրելի է, բայց ոչ այնքան վտանգավոր»,- նշել է խորհրդարանականը։

Այս առնչությամբ առաջարկվում է ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները նվազեցնել երկու անգամ՝ 100 հազարից հասցնելով 50 հազարի, իսկ ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված միանվագ տուգանքը՝ քառակի, մինչեւ 25 հազար դրամ։