Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանի ու Տարոն Չախոյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի՝ կառավարության աղբյուրը տեղեկացնում է, որ բավական անառողջ մթնոլորտ է վարչապետի աշխատակազմում:

Մասնավորաբար, մեղմ ասած, այնքան էլ հարթ չեն աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու նրա տեղակալ Տարոն Չախոյանի հարաբերությունները: Կառավարության կուլիսներում խոսում են, որ արտաքուստ նորմալ, գործնական հարաբերությունների տակ իրականում բավական լարվածություն կա:

Մեր զրուցակիցը նշում էր, որ «ֆեյքերի կայսրությունը» համակարգող Չախոյանը, որ ամենաակտիվներից է ընդդիմությանը հակադարձելու, «կպնելու» գործում, ցանկանում է դառնալ աշխատակազմի ղեկավար:

Ըստ վարչապետի աշխատակազմում «օդում կախված լուրերի», ըստ այդմ էլ, նույն այդ «ֆեյքերի կայսրությունը» ժամանակ առ ժամանակ «տակից» ստանձնում է ոչ միայն ընդդիմության, այլ նաև աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին պախարակելու գործը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: