Search
Close this search box.

ՌԴ-ից ասել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում

«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:

Վերջինս նաև չի բացառել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում և Դոնբասի հանրապետություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խոսելով խաղաղապահների կարևորության մասին` Կարտապոլովն այդ համատեքստում հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում առաքելություն են իրականացնում ՌԴ խաղաղապահ ուժերը, իսկ Ղազախստանում հունվարյան իրադարձությունների ժամանակ ներգրավվել էին ՀԱՊԿ խաղաղապահները։