Search
Close this search box.

Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա զոհ

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։