Search
Close this search box.

Իլհամ բաբային շնորհավորել են միայն «իսկական» ընկերները. Գագիկ Համբարյան

Դեկտեմբերի 24-ին մեր արևելյան հարևան, նավթախավիարային սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր: 61 տարի առաջ Իլհամածին (Ильхамародица) Զարիֆա խանումը լույս աշխարհ բերեց մեկին, ով պետք է դառնար ալամ աշխարհի ամենակարևոր երկրի՝ Ադրբեջանի ղեկավարը և ով իր փառքով և փայլով լուսանցքում պետք է թողներ Չինգիզ խանին և Ալեքսանդր Մակեդոնացուն: Ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները վազելինն ու օճառը ձեռքերին մրցակցում էին միմյանց հետ, թե ով ավելի բարձր դիֆիրամբներ կերգի Իլհամ Ալիևի համար: Բաքվում այսօր տարվա գլխավոր մրցականաբաշխությունն էր՝ պնակալեզության և շողողքորթության բնագավառում:
Ադրբեջանական հասարակությունը շունչը կտրած սպասում էր, թե ինչպես է Իլհամ բաբան շնորհավորական ուղերձներ ստանալու աշխարհի խոշորագույն ժողովրդավար երկրներից և տերություններից: Սակայն իրականությունը շատ դաժան էր Բաքվի մազութոտված սուլթանի համար: Իլհամ բաբան շնորհավորանքներ ստացավ երկու խոշորագույն երկրներից՝ Ռուսաստանից և Չինաստանից, բայց սրանք այն վերջին երկրներն էին, որտեղից Բաքուն կցանկանար շնորհավորանքներ լսել:
«Великий и могучий» Վլադիմիր Վլադիմիրի ուղերձից, բացի «շաբլոնային» բարեմաղթանքներից իմանում ենք, որ Իլհամ Ալիևը, չզարմանաք, Ռուսաստանի իսկական ընկեր է: Այո՛, հենց այդպես: Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը մենք հոգանք, ռուսաստանյան տնտեսվարողներին նվիրենք մեր տնտեսության ռազմավարական ոլորտները՝ էներգետիկա, կապ, երկաթուղի, միջազգային ասպարեզում պաշտպանենք ՌԴ-ի շահերը, իսկ իսկակակն ընկեր լինի՞ Բաքուն: Սա շատ լավ նվեր էր պաշտոնական Երևանին և հայ ժողովրդին:
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ավելի զուսպ սիրառատություն էր ցուցաբերել Իլհամ բաբայի նկատմամբ:
Ալիևին շնորհավորել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի,Ուզբեկստանի բռնապետերը, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները: Վերջինիս ուղղակի անտեսում է Մոլդովայի կառավարությունը:
Իլհամ Ալիևին շնորհավորել է նաև instagram-ից վտարված Չեչնիայի նախագահ Ռամզամ Քադիրովը:
Եթե նկատեցիք, բացի Ուկրաինայի նախագահից, Իլհամ Ալիևին շնորհավորած մյուս երկրները ժողովրդավարության հետ շատ քիչ աղերսներ ունեն՞
Ինչպես ասում են՝ «Նմանը նմանին է գտնում»:
Վաղը կիմանանք, որ Ալիևին չնորհավորողները նախանձ և ստոր մարդիկ են, ովքեր նեղվում են Իլհամ բաբայի հաջողություններից և գեղեցիկ կնոջ առկայությունից, որից նրանք չունեն և չեն կարող նշանակել որպես իրենց տեղակալ:
Հ.Գ.Ազիզ հայրիկին իր instagram-յան էջում շնորհավորել էր նաև Ադրբեջանի ապագա բռնապետուհի՝ Լեյլա խանումը:
Ավելի լավ կլիներ, եթե ազերիական մամուլն ընդհանրապես չանդրադառնար Իլհամին հասցեագրված շնորհավորանքներին և սևեռվեր միայն Լեյլայի գրառումների և լուսանկարների հրապարակումներին:

Գագիկ Համբարյան