Search
Close this search box.

Կես տարվա ընդմիջումից հետո վաղը Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով նիստը

Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։

Ինչ վերաբերում է սահմանազատման եւ անվտանգության հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։