Search
Close this search box.

Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey”-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։

Արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում պետք է օգտագործվի «Türkiye» անվանումը և իրենք գրավոր դիմում կներկայացնեն դրա համար։

Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ: