Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունիսի 3-ը վերջին ջրբաժանի օրն է․ այն լինելու է իրենց «քաղաքական գերեզմանը»․ Սաղաթելյան

ԱԺ արտահերթ նիստը, որը պահանջել էին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, օրենքի ուժով այսօր նշանակվել է, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նախատեսված նիստին, որի օրակարգում խորհրդարանական ընդդիմության հայտարարությունն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների վերաբերյալ։