Search
Close this search box.

Քննիչը որոշում կայացրեց

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը չի կալանավորվի։ Ֆրանսիայի հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու մասին։

Նախաքաննական մարմինը որոշում է կայացրել զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Արթուր Վանեցյանը նշեց, որ նրա եղբոր նկատմամբ, կարծես թե, քննիչը հակված չէ փոխել որոշումը։

«Մենք որեւէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու։ Այս իշխանությունը 4000-ից ավել զոհած հանցագործներին պատասխանատվության չեն ենթարկել, սակայն հերոսածին ծնողեին մեկ րոպեի ընթացքում ձերբակալելու որոշում են կայացրել։ Ամոթ»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Արթուր Վանեցյանը։